Ոստիկանության Մեծամորի  բաժնի ծառայողներն ապրիլի 18-ի երեկոյան գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 22-ամյա Անդրանիկ Կ.-ին, նրան տարեկից Մայիս Ղ.-ին եւ 16-ամյա Մելսիկ Գ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ նրանք 2010 թ. մայիսին 44-ամյա Մխիթար Ֆ.-ին պատկանող հողամասից գողացել են 24 մ խողովակ:

Կատարվում է քննություն: