Հիվանդանոցից ոստիկանության Սեւանի բաժնում ապրիլի 18-ին հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով իրենց մոտ է տեղափոխվել 30-ամյա Նարինե Ֆ.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նա թունավորվել է տան լոգարանի ջրատաքացուցիչում գազի թերայրման հետեւանքով առաջացած շմոլ գազից:
Կատարվում է հետաքննություն:





























