SUZUKI ավտոմեքենաների պաշտոնական ներկայացուցիչ «Ռոյալ Մոթորս» ընկերության նոր ցուցասրահում ապրիլի 21-ին կկայանա SUZUKI SWIFT ավտոմեքենայի շնորհանդեսը: Ճապոնական ոճով կազմակերպված շնորհանդեսին ուղեկցելու են ճապոնական երաժշտությունը, ինքնատիպ ֆուրշետային մասը, մեծ ու համեղ ավտոմեքենա-տորթը և իհարկե ճապոնական մշակույթի անբաժան մաս հանդիսացող թեյախմությունը: Միջոցառման ընթացքում մասնակիցները կարող են իրականացնել թեսթ դրայվինգ SUZUKI SWIFT ավտոմեքենաներով: Միջոցառումը կվարի հայտնի հաղորդավար Եգոր Գլումովը:
Շնորհանդեսն իր ներկայությամբ պատվելու է MAGYAR SUZUKI CORPORATION ընկերության նախագահ Տակեուչին: Շնորհանդեսին հրավիրված են բարձրաստիճան պաշտոնյաններ՝ Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանը, ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, ՀՀ Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, գործարարներ՝ «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն Ռայֆ Յիրիկյանը, «Օրանժ Արմենիա» գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան, «Արմենտել» ՓԲԸ գլխավոր տնօրեն Իգոր Կլինկոն, դեսպաններ, հյուպատոսներ, հասարակական եւ մշակութային գործիչներ:





























