«Բազե» ակումբը «Պաշտպանենք երեխաներին ոչ մեկ օր» խորագրով լուսանկարչական մրցույթ է հայտարարել, որը նվիրված է Երեխաների պաշտպանության միջազգային օրվան:
Մրցույթին ներկայացվող լուսանկարները պետք է վերաբերեն երեխաներին կամ արծարծեն նրանց հիմնախնդիրները:
Մրցույթին կարող են մասնակցել ե′ւ պրոֆեսիոնալ, ե′ւ սիրողական մակարդակի լուսանկարիչները: Յուրաքանչյուր մասնակից կարող է ներկայացնել մինչեւ 3 լուսանկար: Լուսանկարները պետք է լինեն JPEG, GIF, JPG կամ BMP ձեւաչափի, A4 չափի եւ ունենան բարձր որակ:
Աշխատանքներն անհրաժեշտ է ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին` նշելով լուսանկարի խորագիրը, հեղինակի անունը, ազգանունը, տարիքը եւ հեռախոսահամարը։ Տպագրված լուսանկարները կարելի է բերել նաեւ Տերյան 74՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամ (երկուշաբթիից ուրբաթ՝ ժ.1100-16.00):
Աշխատանքների ներկայացման վերջնաժամկետը մայիսի 20-ն է:
Լավագույն 3 լուսանկարները, որոնք կընտրվեն պրոֆեսիոնալ ժյուրիի կողմից, կպարգեւատրվեն: Նախատեսվում է նաեւ հատուկ մրցանակ` «Հանդիսատեսի համակրանք»:





























