Ոստիկանները պարզել են դեռեւս 20 օր առաջ բնակարանային գողություն կատարողի ինքնությունը:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մարտի 30-ին, ժամը 20.30-ին, Աբովյան քաղաքի մի բնակչուհի ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում էր տվել, որ նույն օրը, ժամը 11.00-ից մինչեւ ժամը 17.00-ն ընկած ժամանակահատվածում, դռան փականը բացելով, իր բնակարանից գողացել են բջջային հեռախոս, ոսկյա եւ արծաթյա զարդեր՝ պատճառելով 300.000 դրամի նյութական վնաս:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է Բյուրեղավան քաղաքի բնակիչ, 51-ամյա Վիտալիա Հ.-ն:

Վիտալիա Հ.-ն ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն: