Ապրիլի 20-ին՝ ժամը 23.17-ին, ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքում՝ Հրազդանի կիրճում` Փոքր Մհեր փողոցի թիվ 24/1 հասցեի («Փոքր Մհեր» կրթահամալիր) հարակից տարածքում, գետն անցնելիս ավտոմեքենա է լռվել-մնացել գետի մեջ, ջրի մակարդակը բարձրանում է, չեն կարողանում ինքնուրույն դուրս գալ, անհրաժեշտ է օգնություն:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել փրկարական ուժերի վարչության հերթապահ խումբը, ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը` պարամեդիկներով:
Փրկարարների ուժերով «ՎԱԶ-2121» մակնիշի 55 ՕԼ 990 պետհամարանիշի ավտոմեքենայից անվնաս ափ են դուրս բերվել վարորդ, 24-ամյա Գ.Գասպարյանը եւ ուղեւոր, 25-ամյա Է.Կարանֆիլյանը:





























