Հայաստանում իրավիճակը հարկավոր է փոխել, հակառակ դեպքում`երկիրը կդառնա «Ռուսաստանի կեղտոտ պրովինցիան»: Այսօր `ապրիլի 21-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ազգային ինքնորոշում միավորման առաջնորդ Պարույր Հայրիկյանը:
Ըստ նրա՝ իրավիճակը փոխելու համար ընդդիմադիր ուժերը կարող են համագործակցել՝ միասնաբար լուծելու երկրի առջեւ ծառացած խնդիրները:
Իսկ ընդդիմադիր ուժերի համագործակցության համար, ԱԻՄ առաջնորդի համոզմամբ, կարող է լավ հիմք հանդիսանալ իր առաջարկած ժողովրդավարական բարեփոխումների մոդելը: «Եթե այդ համակարգը քննարկվի եւ դառնա ընդդիմության գաղափարախոսության առանցքային ծրագիրը,այն արմատապես կարող է փոխել Հայաստանը եւ Հայաստանի նկատմամբ վերաբերմունքը Կատարյալ ժողովրդավարության մոդելի գաղափարի համաձայնության դեպքում հնարավոր է դաշինք կազմվի, եւ ես կլինեմ այդ դաշինքի համեստ անդամներից մեկը եւ մենք կփորձենք Հայաստանը դարձնել Հայաստան»,- ասել է նա:
Պարյուր Հայրիկյանի խոսքով` ընդդիմության բոլոր թեւերը, առաջարկված ծրագիրը համարելով հիմք, կարող են միանալ ու միասնաբար գնալ 2012թ խորհրդարանական ընտրություններին, իսկ խորհրադարան անցնելուց հետո ձեւավորեն ժամանակավոր կառավարություն եւ ձեռնամուխ լինեն ծրագրի կյանքի կոչմանը:





























