Օրինագիծը թույլ կտա հստակեցնել, թե Հայաստանում կոնկրետ որ դեպքերում հնարավոր կլինի վկայի եւ տուժողի հարցաքննությունն անցկացնել առցանց տեսակապի միջոցով: Այս մասին մարտի 5-ին Ազգային ժողովի նիստում Քրեադատավարական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ ասաց օրինագծի համահեղինակ, իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը:
Այսպես՝ առցանց հարցաքննության հնարավորությունից հնարավոր կլինի օգտվել այն դեպքում, եթե վկան կամ տուժողը քրեական վարույթն իրականացնող մարմին չի կարող գալ առողջական խնդիրների, տարիքի կամ կյանքի եւ առողջության համար սպառնալիքի պատճառով:
Ներկայացված օրինագիծը ստացել է Կառավարության հավանությունը:





























