Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողներն ապրիլի 21-ին Դեղատան փողոցի թիվ 13 շենքի մոտից, գողության փորձ կատարելու կասկածանքով բերման են ենթարկել 33-ամյա Հարություն Ղ.-ին:

Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նույն օրը, ժամը 17.30-ին, նա նշված շենքի մոտ կայանված, 39-ամյա Աշոտ Բ.-ին պատկանող «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի սրահից փորձել է գողանալ ձայնարկիչը, սակայն բռնվել է քաղաքացիների կողմից:

Գողոնն առգրավված է: Նշանակվել է ապրանքագիտական փորձաքննություն:

Կատարվում է հետաքննություն: