Ոստիկանության Վանաձորի բաժնի ծառայողներն ապրիլի 21-ին 39-ամյա Գոռ Ա.-ի տանը եւ օժանդակ շինությունում կատարված խուզարկությամբ հայտնաբերել են 1 լ տարողությամբ պոլիէթիլենային տարա` սպիտակ նստվածքով, 1 լ տարողությամբ պոլիէթիլենային տարա` դեղնավուն հեղուկով եւ 1 էմալապատ մետաղյա ափսե` գորշ գույնի նստվածքով:

Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Գոռ Ա.-ն հայտնել է, որ նշված նյութերից պատրաստել է թմրանյութ` ներարկելու միջոցով օգտագործելու նպատակով:

Հայտնաբերվածն առգրավվել եւ ուղարկվել է փորձաքննության:

Նյութերով զբաղվում է քննչական բաժինը