Եվրասիական զարգացման բանկ (ԵԱԶԲ) պատրաստ է վարկեր տրամադրել Հայաստանում արդյունաբերական նախագծերին եւ ընդլայնել համագործակցությունը երկրի առեւտրային բանկերի հետ: Այս մասին մարտի 11-ին «Տարածաշրջանային ինտեգրում, Եվրասիական զարգացման բանկի համագործակցությունը ԵՏՄ երկրների հետ» թեմայով Մոսկվա-Երևան-Քիշնեւ-Մինսկ տեսակամուրջի ժամանակ հայտարարեց Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) ղեկավար Անդրեյ Բելյանինովը: Նա հիշեցրեց, որ Բանկն արդեն 7 միլիոն եվրո է հատկացրել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին: Ինչ վերաբերում է հայկական բանկերի հետ սերտ համագործակցությանը, ապա, ըստ ղեկավարի, ԵԱԶԲ-ն պատրաստ է ընդլայնել այն:
«Երկրի բանկային ոլորտը լավ վիճակում է: Այս ընթացքում բազմաթիվ ծրագրեր են իրականացվել փոքր եւ միջին բիզնեսի ոլորտում: Չնայած այն հանգամանքին, որ բանկերը ֆինանսական տեսանկյունից շատ հզոր չեն, ինչը կապված է որոշակի զգուշության հետ, ԵԱԶԲ-ի հետ համագործակցությունը, անշուշտ, կնպաստի ամբողջ Հայաստանի տնտեսության զարգացմանը»,- նշեց Բելյանինովը:





























