ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ինքը ժամանակ չի ունեցել խորհրդակցել եվրոպացի դաշնակիցների հետ, մինչ կհայտարարեր կորոնավիրուսի հետ կապված ուղեւորությունների սահմանափակումների մասին, սակայն հույս է հայտնել, թե Եվրոպա եւ Չինաստան ուղեւորությունների սահմանափակումները կարող են շատ արագ չեղարկվել։

Նրա խոսքերով՝ ինքը հանել է Մեծ Բրիտանիային այն երկրների ցուցակից, որոնց քաղաքացիներին արգելված է ժամանակավորապես այցելել ԱՄՆ, քանի որ նա լավ է հաղթահարում կորոնավիրուսը։ Նա ասել է, թե չի կարողացել մինչեւ սահմանափակումներ մտցնելը խորհրդակցել եվրոպական պաշտոնյաների հետ, քանի որ ստիպված էր արագ գործել։ Թրամփը չի բացառել, որ ԱՄՆ-ին կպահանջվի երկարաձգել Եվրոպայից ժամանումների սահմանափակման ժամկետը։

Միաժամանակ, նա նշել է, որ առայժմ պատրաստ չէ կորոնավիրուսի հետ կապված արտակարգ դրության հայտարարել։