Հայաստանից աշխատանքային միգրանտները չեն կարողանա մեկնել արտագնա աշխատանքի` փակ սահմանների, ինչպես նաեւ կորոնավիրուսի պատճառով այլ երկրներում աշխատանքի բացակայության պատճառով: Այս մասին մարտի 13-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի գործատուների միության նախագահ, տնտեսագետ Գագիկ Մակարյանը:
Փորձագետը համոզված է, որ կառավարությունը պարտավոր է հոգ տանել այդ մարդկանց մասին` երկրում սոցիալ-տնտեսական իրավիճակի վատթարացում թույլ չտալու համար, որն արդեն իսկ շատ հեռու է իդեալականից:
Ընդ որում, նա կանխատեսում է, որ Հայաստանի տնտեսական աճը աստիճանաբար կնվազի:
«Կորոնավիրուսը հարվածել է ինչպես բիզնեսին, այնպես էլ արտադրական եւ կրթական հատվածին, ինչը չի կարող լուրջ հետեւանքներ չունենա հետագայում»,- պարզաբանեց տնտեսագետը` հավելելով, որ Հայաստանում միկրոբիզնեսը եւ փոքր բիզնեսը շատ լուրջ վնասներ են կրելու, քանի որ շատ ձեռնարկատերեր ներգրավված են սպասարկման ոլորտում:





























