Եթե Հայաստանում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը զգալիորեն աճի, ապա երկրում կարող է սկսվել պարենային կոլապս, ինչպես մյուս երկրներում: Այս մասին մարտի 13-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի Գործատուների միության նախագահ, տնտեսագետ Գագիկ Մակարյանը:
Ընդ որում, նրա խոսքով, հայերին չի կարելի մեղադրել ավելորդ խուճապի մատնվելու համար, քանի որ փոքր ազգ է, եւ նման իրավիճակներին Հայաստանում ավելի զգայուն են վերաբերվում:
Փորձագետը նշեց նաեւ, որ հայերը բավական «շարժունակ ժողովուրդ» են, եւ շատերը կորոնավիրուսի սպառնալիքի պատճառով հայրենիք են վերադարձել: Տնտեսագետի կարծիքով՝ այս գործընթացը որոշ ժամանակ դեռ կշարունակվի:
Տնտեսագետը, միաժամանակ, իր հայրենակիցներին քննադատեց ոչ մաքարկենցաղ լինելու համար:
«Մարդիկ կարող են առանց մտածելու աղբը նետել փողոց՝ մտածելով, թե իրենք ոչ մի բանի համար չեն պատասխանում»,- դժգոհեց փորձագետը՝ հավելելով, որ անհրաժեշտ է պայքարել այս երեւույթի դեմ:
Վերադառնալով խոսակցության թեմային՝ Մակարյանը պարզաբանեց, թե կոնկրետ ինչ ապրանքներ կարող են դեֆիցիտ դառնալ: Այսպես, նրա խոսքով, այդ ցուցակի մեջ կարող են հայտնվել առաջին անհրաժեշտության ապրանքները, սննդամթերքը, ինչպես նաեւ հիգիենայի միջոցները:





























