Գերմանիան փակել է 5 հարեւան երկրների՝ Ֆրանսիայի, Ավստրիայի, Լյուքսեմբուրգի, Դանիայի եւ Շվեյցարիայի հետ ցամաքային սահմանները: Այս մասին հայտարարել է երկրի ՆԳ նախարար Հորսթ Զեեհոֆերը:
Նրա խոսքով՝ սահմանի հատումը թույլատրվում է միայն հատուկ առիթով:
Նոր միջոցները չեն տարածվում բեռնափոխադրումների վրա, հաղորդում է DW-ը:
Դանիան ավելի վաղ փակել էր Գերմանիայի հետ սահմանը: Գերմանիայի եւ Ավստրիայի սահմաններին սահմանային հսկողությունը գործում է 2015 թվականին, երբ սկսվեց միգրացիոն ճգնաժամը:





























