ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հետ համատեղ «Առաքելություն Հայաստան»-ը կորոնավիրուսի վարակի տարածումը հնարավորինս կանխելու նպատակով շահառու անձանց տեղեկացնում եւ հորդորում են նվազագույնի հասցնել այցելությունները կազմակերպության ենթակառուցվածքներ:

Տեղեկացնում ենք, որ կազմակերպությունը մինչեւ երկրում հայտարարված արտակարգ դրության ավարտը դադարեցնում է ցերեկային կենտրոնների եւ բարեգործական ճաշարանների գործունեությունը՝ ելնելով շահառուների եւ աշխատակիցների անվտանգությունից: Շահառուներին անհրաժեշտ տեղեկատվություն եւ խորհրդատվություն կտրմադրվի հեռախոսազանգերի միջոցով՝ երկուշաբթիից-ուրբաթ ժամը 9:00-18:00.

Տարեց եւ հաշմանդամություն ունեցող անձանց սպասարկման հարցերով կարող եք զանգահարել՝

1.Քանաքեռ-Զեյթուն, Կենտրոն, Արաբկիր համայնքներ – 099 36 36 34

2.Ավան համայնք – 096 00 26 50

3.Նոր-Նորք, Նորք Մարաշ, Աբովյան համայնքներ – 096 00 27 50

4.Շենգավիթ, Էրեբունի, Նուբարաշեն համայնքներ – 091 74 47 64

5.Աջափնյակ, Դավիթաշեն համայնքներ – 096 00 91 18

6.Վանաձոր համայնք – 096 00 29 90

7.Սպիտակ համայնք – 096 00 24 90

8.Ճամբարակ համայնք – 096 00 25 70

9.Սիսիան համայնք - 096 00 27 80

10.Տաշիր համայնք – 096 00 25 90

11.Արթիկ համայնք – 096 00 24 99

12.Հրազդան համայնք – 093 27 88 17

13.Ալավերդու համայնք – 096 00 24 88

14.Սեւան համայնք – 096 00 27 10

15.Չարենցավան համայնք – 096 00 25 40

16.Մասիս համայնք – 096 00 24 80

17.Արտաշատ համայնք – 096 00 26 40

18.Կապան համայնք – 096 00 25 60

19.Գյումրի համայնք – 096 00 27 40

Առժամանակ դադարեցվում է նաև միջոցառումների կազմակերպումը, հրատապ դեպքերում կազմակերպության աշխատակազմը՝ պահպանելով անվտանգության նորմերը ընդունելություն կկազմակերպի գրասենյակների տարածքներում եւ/կամ տնային այցելությունների տեսքով:

Հիշեցնենք, որ առցանց գրություններ կարող եք ուղարկել [email protected]  էլեկտրոնային հասցեին եւ կազմակերպության ֆեյսբուքյան էջին։

«Առաքելություն Հայաստան» ԲՀԿ  աշխատանքային ռեժիմի հետագա փոփոխությունների վերաբերյալ հավելյալ հրապարակումներ կարվեն։