ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցությամբ՝ «Առաքելություն Հայաստան» կազմակերպությունը շահառու անձանց տեղեկացնում եւ հորդորում է նվազագույնի հասցնել այցելությունները կազմակերպության ենթակառուցվածքներ՝ կորոնավիրուսի վարակի տարածումը հնարավորինս կանխելու համար:

Նախարարության հաղորդագրության մեջ նաեւ ասվում է. «Տեղեկացնում ենք, որ կազմակերպությունը՝ մինչեւ երկրում հայտարարված արտակարգ դրության ավարտը, դադարեցնում է ցերեկային կենտրոնների եւ բարեգործական ճաշարանների գործունեությունը՝ ելնելով շահառուների եւ աշխատակիցների անվտանգությունից:

Միեւնույն ժամանակ, տեղեկացնենք, որ բարեգործական ճաշարանից օգտվող քաղաքացիների սնունդը կազմակերպության աշխատակիցների միջոցով հասցվում է քաղաքացիների բնակության վայր:

Շահառուներին անհրաժեշտ տեղեկատվություն եւ խորհրդատվություն կտրմադրվի հեռախոսազանգերի միջոցով՝ երկուշաբթիից-ուրբաթ ժամը 9:00-18:00:

Տարեց եւ հաշմանդամություն ունեցող անձանց սպասարկման հարցերով կարող եք զանգահարել՝

1. Քանաքեռ-Զեյթուն, Կենտրոն, Արաբկիր համայնքներ – 099 36 36 34

2. Ավան համայնք – 096 00 26 50

3. Նոր-Նորք, Նորք Մարաշ, Աբովյան համայնքներ – 096 00 27 50

4. Շենգավիթ, Էրեբունի, Նուբարաշեն համայնքներ – 091 74 47 64

5. Աջափնյակ, Դավիթաշեն համայնքներ – 096 00 91 18

6. Վանաձոր համայնք – 096 00 29 90

7. Սպիտակ համայնք – 096 00 24 90

8. Ճամբարակ համայնք – 096 00 25 70

9. Սիսիան համայնք - 096 00 27 80

10. Տաշիր համայնք – 096 00 25 90

11. Արթիկ համայնք – 096 00 24 99

12. Հրազդան համայնք – 093 27 88 17

13. Ալավերդու համայնք – 096 00 24 88

14. Սեւան համայնք – 096 00 27 10

15. Չարենցավան համայնք – 096 00 25 40

16. Մասիս համայնք – 096 00 24 80

17. Արտաշատ համայնք – 096 00 26 40

18. Կապան համայնք – 096 00 25 60

19. Գյումրի համայնք – 096 00 27 40

Առժամանակ դադարեցվում է նաեւ միջոցառումների կազմակերպումը, հրատապ դեպքերում՝ կազմակերպության աշխատակազմը՝ պահպանելով անվտանգության նորմերը ընդունելություն կկազմակերպի գրասենյակների տարածքներում եւ/կամ տնային այցելությունների տեսքով: