Քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչության նախկին պետ Ջոն Ֆարխոյանը կմնա ազատության մեջ. դատարանը մերժել է Դատախազության վերաքննիչ բողոքը։ Այս տեղեկությունը NEWS.am-ին հաստատեց նրա պաշտպան Ռոման Ահարոնյանը։
Ֆարխոյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանին առանձնապես խոշոր չափի կաշառք տալու համար:
Ավելի վաղ NEWS.am-ի հետ զրույցում ԱԱԾ-ի լրատվության ծառայությունից հայտնել էին, որ Ֆարխոյանն ազատ է արձակվել գրավի դիմաց։




























