Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն այսօր հաստատել է Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին, հայտնում է «ԱզերՏաջ»-ը:
Օրենքի համաձայն` հակահամաճարակային ռեժիմի, սանիտարական, հիգիենիկ եւ կարանտինային ռեժիմները խախտման դեպքում, որոնք հիվանդությունների տարածման են հանգեցրել կամ հիվանդությունների տարածման իրական սպառնալիք են ստեղծել, կկիրառվի 2.500-ից 5000 մանաթ տուգանք կամ մինչեւ 3 տարի ժամկետով ազատության սահմանափակում կամ մինչեւ 3 տարի ժամկետով ազատազրկում:
Նույն արարքը կպատժվի ազատության սահմանափակմամբ` 3-ից 5 տարի ժամկետով եւ ազատազրկմամբ` 3-ից 5 տարի ժամկետով, եթե դա մարդու մահվան կամ այլ լուրջ հետեւանքների է հանգեցրել:





























