Պետդումայի պատգամավոր Նատալյա Պոկլոնսկայան հայտնել է կամավոր ինքնամեկուսացման մասին կորոնավիրուսի տարածման կապակցությամբ, հաղորդում է ՄԿ-ը:
Սոցցանցում խորհրդարանականը հայտնել է, որ դժվարությամբ է կայացրել այդ որոշումը, քանի որ որոշ ժամանակ նա չի այցելելու հայրենի Ղրիմը: Նա հիշեցրել է, որ վարակման առաջին դեպքերն արդեն գրանցված են թերակղզում:
«Ես շատ ցանկանում եմ, որ Ղրիմը լինի վայր, որտեղ չկա կորոնավիրուս»,-գրել է Պոկլոնսկայան:
Նա կոչ է արել քաղաքացիներին պահպանել բժիշկների ցուցումները, մասնավորապես, տեղեկացնել արտերկրից վերադառնալու դեպքում, ոչ թե վիրուսը տարածել շրջապատում: Պատգամավորը հավաստիացրել է, որ խստիվ հետեւում է կանոններին:
«Իմ դստեր հետ մենք դուրս չենք գալիս բնակարանից, չենք զբոսնում, չենք այցելում կինոթատրոններ, խանութներ»,-հայտարարել է նա:
Պոկլոնսկայան հավելել է, որ չի հեռանում Մոսկվայից վիրուսի տարածման առաջին օրերից եւ խնդրում է բոլորին նույնկերպ վարվել հիվանդության վտանգից հարազատներին եւ հարեւաններին պաշտպանելու համար:





























