Բյուջետային հատկացումների բացակայության պատճառով Արարատյան դաշտավայրում uտորերկրյա ջրային ռեuուրuների ծավալների ճշգրտման համար անհրաժեշտ հիդրոերկրաբանական ուuումնաuիրությունները 2010 թ. չեն իրականացվել: Այդ մասին նշված է ՀՀ բնապահպանության նախարարության 2010 թվականի գործունեության հիմնական արդյունքների վերաբերյալ հաշվետվության մեջ:
Նախարարությունը նշված աշխատանքներն իրականացնելու նպատակով, ֆինանսավորման այլ աղբյուրներ որոնելու համար, բանակցություններ է վարում Գերմանական KfW բանկի եւ USAID-ի հետ:
Նշենք, որ Արարատյան դաշտի ստորերկրյա ջրերը Հայաստանի համար կարեւոր ռազմավարական նշանակություն ունեն: Դրանք օգտագործվում են եւ ոռոգման, եւ խմելու նպատակով: Սակայն վերջին շրջանում ստորերկրյա ջրերը ինտենսիվ օգտագործվում են ձկնաբուծական տնտեսությունների կողմից: Մասնագետների մի մասը մտահոգություն է հայտնում ստորգետնյա ջրերի անխնա օգտագործման համար:
Կառավարության որոշմամբ` ձկնաբուծարանները խորքային հորերի վրա տեղադրել են ջրաչափեր, եւ որոշ չափով սահմանափակել ջրի սպառումը;
Բնապահպանության նախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Արմավիրի մարզում ներկայում գործում են 147 ձկնաբուժարաններ, Արարատի մարզում` 87: Ընդհանուր առմամբ այդ տնտեսությունները շահագործում են մոտ 450 խորքային հոր:
Ըստ որոշ գնահատականների` միայն ձկնաբուծական տնտեսությունները տարեկան 800 մլն խմ ջուր են արդյունահանում ու դրենաժային համակարգով մղում Արաքս գետը: Համեմատության համար` Սեւանա լճից ոռոգման նպատակներով թույլատրվում է տարեկան բաց թողնել ընդամենը 170 մլն խմ ջուր:





























