Աստանայում մեկնարկել է Ղազախստանի նախագահի ֆուտբոլային գավաթի խաղարկությունը, որին մասնակցում են Հայաստանի, Վրաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի, Իրանի, Ադրբեջանի, Ուզբեկստանի եւ Ղազախստանի մինչեւ 17 տարեկանների հավաքականները:

Մեկնարկային խաղում Հայաստանի թիմը 3:5 հաշվով պարտվել է վրացիներին: Խմբային փուլում մեր թիմը կհանդիպի նաեւ Ուկրաինայի եւ Թուրքիայի ֆուտբոլիստների հետ: Ապրիլի 27-ին Հայաստանի մրցակիցը կլինի Ուկրաինան: