Տեղեկատվություն է ստացվել, որ ապրիլի 24-ին Երեւանի Դ.Դեմիրճյան փողոցի թիվ 40 շենքի 113-րդ բնակարանի բնակչուհին չի արձագանքում դռան եւ հեռախոսի զանգերին:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել փրկարական ուժերի վարչության հատուկ փրկարական ջոկատի հերթապահ խումբը, ճգնաժամային կառավարման կենտրոնի պարամեդիկ-փրկարարները:
Փրկարարների ուժերով բացվել է բնակարանի դուռը, ննջարանում անօգնական վիճակում հայտնաբերվել է 87-ամյա Քնարիկ Մնացականյանը, որին պարամեդիկները ցուցաբերել են առաջին բուժօգնություն:




























