Ոստիկանության Տաշիրի բաժին է դիմել 64-ամյա Վարոս Բ.-ն եւ հայտնել, որ ապրիլի 22-ին Պաղաղբյուր գյուղում գտնվող իր տան բաց դռնից մուտք գործելով՝ գողացել են հյուրասենյակի հատակի տախտակները:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 29-ամյա Գեւորգ Ս.-ն:
Պարզվել է նաեւ, որ նա գողոնը 125.000 դրամով վաճառել է 53-ամյա Գեւորգ Ա.-ին:
Գողոնն առգրավված է:
Նախաքննությունը շարունակվում է:




























