Հիվանդանոցից ոստիկանության Աշտարակի բաժնում ապրիլի 26-ին հաղորդում է ստացվել, որ որովայնի մասում դանակից ստացած վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել 26-ամյա Թադեւոս Ո.-ն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ նույն օրը, ժամը 00:25-ի սահմաններում, Աշտարակ քաղաքի Մուղնի թաղամասում Թադեւոս Ո.-ին դանակահարել է 27-ամյա Անդրանիկ Չ.-ն:

Անդրանիկ Չ.-ն ներկայացել է բաժին եւ հանձնել դանակը:

Կատարվում է նախաքննություն: