Ֆրանսիայի ոստիկանությունը հետ է ուղարկել զբոսաշրջիկներ տեղափոխող մասնավոր ինքնաթիռը: Խումբը մտադիր էր Լոնդոնից ուղեւորվել Լազուրե ափ, գրում է The Guardian-ը:

Խմբում եղել են 40-50 տարեկան 7 տղամարդիկ եւ 3 կանայք 23-25 տարեկան: Նրանք ժամանել են Մարսելի օդանավակայան, որտեղից հետ են ուղարկվել:

Նշվում է, որ խմբում եղել են խորվաթներ, գերմանացիներ, ֆրանսիացիներ, ռումինացիներ եւ ուկրաինացիներ:

Մասնավոր ինքնաթիռը պատկանել է խորվաթ գործարարի:

Ֆրանսիայի ոստիկանության հաղորդմամբ՝ Զատկի շրջանում երկիր ժամանած բոլոր մասնավոր ինքնաթիռների խիստ ստուգումներ են իրականացվում: