Գիտնականները նշել են ապագա կլիմատիկ աղետների առաջին զոհերին, հաղորդում է Live 24-ը՝ հղում անելով Nature ամսագրին:

Գիտնականները կազմել են մոդել, որը կազմված է 1850-2005 թվականները կլիմայի փոփոխության մասին տվյալներից: Ապա այդ տվյալները համեմատել են ավելի քան 30 հազար տեսակ թռչունների, ձկների, ամֆիբիաների եւ կենդանական ու բուսական աշխարհի այլ ներկայացուցիչների պոպուլյացիայի վրա կլիմայի ազդեցության հետ:

Այդպիսով, գիտնականների խոսքով, 80 տարի անց գլոբալ ջերմաստիճանը կբարձրանա ըստ Ցելսիուսի 4 աստիճանով, ինչը կհանգեցնի կենդանական եւ բուսական աշխարհի 15 տոկոսի ոչնչացմանը: