Microsoft ընկերության համահիմնադիր Բիլ Գեյթսը համաձայնել է համագործակցել Հարավային Կորեայի հետ՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ մշակելու համար, հաղորդում է Yonhap-ը:
Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի հետ 25 րոպե տեւած հեռախոսազրույցի ժամանակ կողմերը քննարկել են կորոնավիրուսի դեմ պայքարի ուղիները:
Գեյթսը բարձր է գնահատել երկիրը զարգացող երկրներին կորոնավիրուսի ախտորոշման թեստեր տրամադրելու համար:
Հարավային Կորեայի նախագահն ասել է, որ ակնկալում են համագործակցություն Բիլ եւ Մելինդա Գեյթսների հիմնադրամի հետ:
Հիմնադրամը ներդրում է կատարել Սեուլում գտնվող պատվաստանյութերի միջազգային ինստիտուտում: Այն նաեւ ներդրում է կատարել Ռայթ ոչ կառավարական հիմնադրամում, որը համագործակցում է Սեուլի Առողջապահության նախարարության եւ 5 դեղագործական ընկերությունների հետ:



























