Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ Մասիսի բաժնի ծառայողները, թմրամիջոց պահելու կասկածանքով, ապրիլի 26-ին, ժամը 12.30-ին, բերման են ենթարկել 41-ամյա Վերժինե Ս.-ին, 33-ամյա Գեւորգ Հ.-ին եւ 37-ամյա Գուրգեն Մ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ խուզարկությամբ Վերժինե Ս.-ի տնից հայտնաբերվել են դեղահաբեր, տարբեր տարողության ներարկիչներ, տարաներ՝ լուծույթներով եւ փոշենման նյութերով:
Հայտնաբերվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության:
Կատարվում է քննություն:




























