Ադրբեջանում կորոնավիրուս է հայտնաբերվել եւս 50 մարդու մոտ, հայտնում է «Ինտերֆաքս-Ադրբեջանը»՝ հղում կատարելով կառավարությանը կից օպերատիվ շտաբին։
«Այսօր Ադրբեջանում գրանցվել է COVID-19-ով եւս 50 վարակված։ Նրանք բոլորը տեղավորվել են հատուկ ռեժիմի հիվանդանոցներում»,- ասվում է շտաբի հայտարարության մեջ։ Այսպիսով, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 1148-ի։ Վերջին մեկ օրվա ընթացքում մահացել է 1 մարդ, մահացածների ընդհանուր թիվը 12 է։
Բացի այդ, հաղորդագրության համաձայն, անցած օրվա ընթացքում բուժվել է 39 մարդ, ապաքինվածների ընդհանուր թիվը 289 է։ «Ներկայում հատուկ ռեժիմի հիվանդանոցներում գտնվում է 847 մարդ։ Նրանցից 25-ի վիճակը ծանր է, 30-ինը՝ միջին ծանրության, մնացածինը՝ կայուն»,- ընդգծել են շտաբում։
Կարանտինի մեջ է 2 373 000 մարդ։





























