Տավուշի մարզի Երեւան-Իջեւան ավտոճանապարհի 102-րդ կմ-ում ապրիլի 27-ին ժամը 14:30-ի սահմաններում հրդեհ է բռնկվել:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.36-ին, մարվել` 14.52-ին:

Այրվել է Ա.Միքայելյանին պատկանող «ԶԻԼ-130» մակնիշի 19 ԼՏ 621 համարանիշով բեռնատար ավտոմեքենայի թափքը եւ արջեւի անիվները: