Երեւան քաղաքի Ներքին Շենգավիթի 4-րդ փողոցի թիվ 40 տան հարակից տարածքում ապրիլի 27-ի երեկոյան ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին, վնասել է այն եւ դիմել փախուստի:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վթարի հետեւանքով վնասվել է ցածր ճնշման գազատար խողովակը, առկա է գազի արտահոսք:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեպքի վայր ժամանած գազի ծառայության աշխատակիցների կողմից դադարեցվել է գազի արտահոսքը:




























