Երեւան-Սեւան ավտոմայրուղու 26-րդ կմ-ում ապրիլի 27-ին ուշ երեկոյան չպարզված հանգամանքներում «Օպել» մակնիշի 08 ՍՕ 420 համարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ շրջվել:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Վթարի հետեւանքով վարորդը` 35-ամյա Սարգիս Մինասյանը եւ ուղեւոր 35-ամյա Ավետիկ Մադոյանը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը տուժածները դուրս են բերվել ավտոմեքենայից եւ շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել Երեւան քաղաքի «Ս.Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Վթարի հետեւանքով տեղի է ունեցել վառելիքի արտահոսք: Հրշեջ-փրկարարների կողմից կատարվել են լվացման աշխատանքներ:
Ըստ հերթապահ բժշկի` տուժածների առողջական վիճակը միջին ծանրության է:




























