Վերաքննիչ քրեական դատարանը Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանի բնակարանում խուզարկություն կատարելու որոշման դեմ բողոքը բավարարել է։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց փաստաբան Հրանտ Անանյանը:

Հիշեցնենք, որ  Հովհաննես Շահինյանի բնակարանում խուզարկություն էր կատարվել կաշառք տալ-ստանալու դեպքի առթիվ ԱԱԾ-ում հարուցված քրեական գործի շրջանակներում։ Շահինյանը փետրվարի 21-ին հրավիրվել է ՔԿ՝ հարցաքննության։