Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը պատմել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իրեն առաջին անգամ ծանոթացրել է իր հայրը` Ախմատ-Հաջի Քադիրովը: «Դա Սոչիում էր, 2000 թվականին»,- ասել է նա ինստագրամյան ուղիղ եթերում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Քադիրովը հավելել է, որ դրանից հետո Պուտինի հետ հանդիպել է Մոզդոկում, Գուդերմեսում: «Բայց առաջին հանդիպումը մեծ երկրի մեծ նախագահի հետ 2000-ին էր»,- եզրափակել է Քադիրովը:
Չեչնիայի առաջին նախագահ Ախմատ-Հաջի Քադիրովը մահացել է 2004 թվականի մայիսի 9-ին Գրոզնիի մարզադաշտում Հաղթանակի օրվա շքերթի ժամանակ տեղի ունեցած ահաբեկչական հարձակման ժամանակ:
2000-ին 24-ամյա Ռամզան Քադիրովը ծառայում էր Չեչնիայի` ՆԳՆ ՆԳԿ-ին առընթեր ոստիկանության առանձին վաշտի շտաբում: Հանրապետությունը նա սկսել է ղեկավարել 2007 թվականից:





























