Ապրիլլի 28-ին Սյունիքի մարզի Քարահունջ գյուղի հարակից ձորն (Գորիս-Կապան ավտոճանապարհի 8-րդ կմ) ավտոմեքենա է ընկել:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Տեղում պարզվել է, որ «Մերսեդես» մակնիշի NL 49 HTF-6 համարանիշի մարդատար ավտոմեքենան արդեն 3-4 օր է ձորում է:
Կատարվել է տեղանքի հետախուզում. զոհեր, վիրավորներ, արյան հետքեր չեն հայտնաբերվել:




























