Կալուգայի բնակչուհին դարձել է պանդեմիայի ժամանակների նոր տիպի խաբեբայի զոհը։ «ՄԿ»-ի հաղորդմամբ՝ կարանտինի պատճառով կինը չի հաջողվել գրանցվել գինեկոլոգի մոտ այցելելու համար, այդ պատճառով որոշել է համացանցում փնտրել օգնություն իր խնդրի հարցում։

Կինը փորձել է խորհուրդ հարցնել կանանց ֆորումներից մեկում։ Հանկարծակի նրան գրել է «բժիշկ Առնոլդ Եվգենիի Կարապետյանը» եւ տեղեկացրել, որ պատրաստ է օգնել։ Նախնական այցի համար «բժիշկը» պահանջել է 3000 ռուբլի եւ հավաստիացրել, որ կկարողանա ախտորոշել խնդիրը հեռավար ռեժիմում նույնչափ արդյունավետ, որքան իրականում բժշկին այցելելու դեպքում։ Նախ հիվանդը մերժել է առաջարկը, սակայն հաջորդ օրն ինքն է գրել «բժշկին», քանի որ տհաճ ախտանիշներն ուժգնացել են։

«Բարի բժիշկը» նշանակել է հանդիպում տեսաչաթում եւ անցկացրել բուժզննում, ախտորոշումը չի նշել, այլ պահանջել է գումար հիվանդից։ «Եթե չես ցանկանում, որ այս տեսանյութը հայտնվի քո բոլոր ընկերների մոտ, փոխանցիր 200 հազար ռուբլի մինչեւ 12.00։ Դա կատակ չէ»,-նշված էր «բժշկի» վերջին հաղորդագրության մեջ։

Դյուրահավատ հիվանդն արդեն վարձել է փաստաբան դատարան դիմելու համար։