Թուրքիայում նախընտրական հանդիպումների դուրս եկած ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության նախկին նախագահ, հակահայ դրսեւորումներով հայտնի Դենիզ Բայկալը ենթարկվել է ձվերով հարձակման։

Անթալիայի նահանգից պատգամավորության թեկնածու առաջադրված Դենիզ Բայկալն իր կուսակիցների հետ այցելել է Անթալիայի Սերիք ավան, որտեղ էլ 4 հոգանոց մի խումբ նրա վրա ձվեր է նտել՝ բղավելով.  «Սերիքից հեռացիր, Բայկալ»։ 

Ոստիկանությունն ավելի ուշ բերման է ենթարկել ձվերով հարձակման հեղինակներին, սակայն նրանք ազատ են արձակվել, քանի որ Բայկալը նրանց դեմ բողոք չի հայտնել։