Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Կուոմոն հանդես է եկել ընդդեմ նահանգները կրկին բացելու վերաբերյալ վաղաժամ (իր խոսքով) պահանջների ՝ նշելով, որ գիտի, որ մարդիկ զրկվել են աշխատանքից, սակայն անհրաժեշտ է ավելի լավ հասկանալ կորոնավիրուսը, հաղորդում է Reuters-ը։

ԱՄՆ նահանգների գրեթե կեսի ղեկավարները մասամբ վերականգնել են տնտեսական գործունեությունը, սակայն Կուոմոն համարում է, որ նրանց պետք է ավելի շատ տեղեկատվություն Նյու Յորքում կորոնավիրուսի մասին, որը բոլորից շատ է տուժել պանդեմիայի հետեւանքով։

«Օգտագործեք տեղեկատվությունը որոշումներ կայացնելու համար․ ո՛չ հույզերը, ո՛չ քաղաքականությունը, ո՛չ այն, թե ինչ են մարդիկ մտածում կամ զգում, ո՛չ այն, ինչ մենք գիտենք փաստերի տեսանկյունից»,-գործակալությունը մեջբերել է Կուոմոյի խոսքերը։