Կիրակի ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ կա «հսկայական ապացույց», որ կորոնավիրուսը տարածվել է Չինաստանում Ուհանի լաբորատորիայից։

«Կա հսկայական ապացույց, թե որտեղից է սկսվել այն»,-հայտարարել է Պոմպեոն ABC հեռուստաալիքի եթերում։

Ընդ որում՝ Պոմպեոն հրաժարվել է պարզաբանել՝ համարո՞ւմ է արդյոք, որ վիրուսը տարածվել է միտումնավոր կերպով։

ԱՄՆ պետքարտուղարը նաեւ ընդգծել է, որ համաձայն է ԱՄՆ հետախուզական հանրության հետ ընդարձակ գիտական կոնսենսունսի հարցում, որ COVID-19 վիրուսը մարդու ստեղծածը չէ կամ գենետիկորեն մոդիֆիկացված է։

«Ես կարծում եմ, որ այժմ բոլորը կարող են տեսնել, որ Չինաստանն ունի աշխարհը վարակելու պատմություն եւ այնտեղ դիտարվում է ոչ ստանդարտ լաբորատորիաներում գործունեություն»,-ընդգծել է նա։