Վենեսուելայի իշխանությունները հայտնել են, որ նրանց հաջողվել է կանխել Կոլումբիայի կողմից վարձու ահաբեկիչների ներխուժումը, որոնք մտադիր էին իրականացնել պետական հեղաշրջում Բոլիվարյան Հանրապետությունում։ Այդ մասին կիրակի հայտարարել է Վենեսուելայի ՆԳ նախարար Նեստոր Ռեւերոլը Կարակասում իր ելույթի ժամանակ, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Այսօր՝ 2020 թվականի մայիսի 3-ին, մի խումբ վարձու ահաբեկիչներ Կոլումբիայից փորձել են ներխուժել ծովային ճանապարհով երկրում ահաբեկչական գործողություններ իրականացնելու, վենեսուելայի կառավարության առաջնորդներին սպանելու եւ պետական հեղաշրջում իրականացնելու նպատակով»,-հայտարարել է նախարարը։
Ռեւերոլը նշել է, որ ներխուժումը կասեցվել է Վենեսուելայի զինված ուժերի եւ իրավապահ մարմինների գործողությունների շնորհիվ։





























