Հայաստանի ԱԻՆ-ում, մայիսի 3-ին, ժամը 17:32-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Կորեայի ձորի կամրջի մոտակայքում ծառն ընկել է ճանապարհի երթեւեկելի հատված եւ վնասել է գազի խողովակը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, ծառը տեղի ուժերով մասնատվել է: Մոտակայքում գտնվող գազի խողովակը վնասվել է. արտահոսք չի հայտնաբերվել:

Փրկարարները մասնատված ծառը դուրս են բերել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ տեղափոխել անվտանգ տարածք: