Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ արդեն առաջիկա օրերին պետական պաշտոն կստանա Ուկրաինայում, հայտնում է «Ուկրաինա 24» հեռուստաալիքը։

Ուկրաինական ԶԼՄ-ները հայտնել են, որ քաղաքական գործիչը կստանձնի բարեփոխումների պատասխանատվությունը, սակայն՝ ոչ կառավարության կազմում։

Սահակաշվիլու նշանակման հետ կապված իրավիճակը կարող է շուտով ավարտվել․ գրում է «НВ»-ը՝ հղում կատարելով սեփական աղբյուրին։ «Առաջիկա օրերին նրան կնշանակեն։ Չենք կարող առայժմ ասել, թե ինչ կնշանակեն, քանի որ այդ մասին նախագահը պետք է ասի․․․ Կարող եմ միայն ասել, որ նա պետք է օգնի կառավարությանը աշխատել»,- հայտարարել է աղբյուրը։

Հիշեցնենք, որ ապրիլի 22-ին հայտնի էր դարձել, որ Սահակաշվիլուն բարեփոխումների հարցերով փոխվարչապետի պաշտոն են առաջարկել։ Քաղաքական գործիչը համաձայնել է։ Դրանից հետո Վրաստանի վարչապետը հայտարարել էր, որ Սահակաշվիլու նշանակման դեպքում Վրաստանի դեսպանին Ուկրաինայից հետ կկանչեն։