Հանրային կառավարման փորձագետ Հովհաննես Ավետիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Պետության զարգացում` կախված է յուրաքանչյուր քաղաքացու պատասխանատվությունից եւ գիտակցությունից:
Տնտեսական «հեղափոխություն»` կախված է յուրաքանչյուր քաղաքացու պատասխանատվությունից եւ գիտակցությունից:
Համակեցություն` կախված է յուրաքանչյուր քաղաքացու պատասխանատվությունից եւ գիտակցությունից:
Օրինապահ լինել` կախված է յուրաքանչյուր քաղաքացու պատասխանատվությունից եւ գիտակցությունից:
Կորոնավիրուսի դեմ պայքար` կախված է յուրաքանչյուր քաղաքացու պատասխանատվությունից եւ գիտակցությունից:
Եվ այսպես շարունակ:
Սա ըստ պետական համակարգի ներկա կառավարիչների: Տեսնես ըստ իրենց պետական համակարգից ի՞նչ է կախված: Օրինակներ բերեք տեղյակ լինենք (Ինքնապարգեւատրումն ու դատարկաբանությամբ զբաղվելը չառաջարկել)»:




























