Չինական նոր սերնդի ռազմավարական ռմբակոծիչները մատակարարման համար, հավանաբար, պատրաստ կլինեն այս տարի, սակայն Պեկինը առայժմ ծանրութեթեւ է անում դրանց շնորհանդեսի հետեւանքները՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով տարածաշրջանային հարաբերություններում դժվար ժամանակներում։

Ինչպես գրում է South China Morning Post-ը, հղում կատարելով ռազմական աղբյուրներին, գերձայնային անտեսանելի-ռմբակոծիչ «Սիան Н-20»-ը առաջին անգամ այս տարի կհայտնվի Չժուհայի ավտոսրահում, եթե համավարակը հաջողվի վերահսկողության տակ առնել։

«Ակնկալվում է, որ Չժուհայի ավիաշոուն Չինաստանի վարկանիշի խթանման և համաճարակի դեմ պայքարում նրա հաջողությունների համար հարթակ կդառնա՝ արտաքին աշխարհին տեղեկացնելով, որ վարակը մեծ ազդեցություն չի ունեցել Չինաստանի պաշտպանական արդյունաբերության ձեռնարկությունների վրա»,- ասել է աղբյուրը:

Սակայն ավտոսրահում ռմբակոծչի հայտնվելը կարող է ուժեղացնել հարաբերությունների լարվածությունը այն երկրների հետ, որոնք դրա ազդեցության գոտում են գտնվում, մանավանդ Ավստրալիայի, Ճապոնիայի եւ Կորեական թերակղզու հետ։

«Ինչպես եւ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռները, բոլոր ռազմավարական ռմբակոծիչները կարող են օգտագործվել միջուկային զենքի առաքման համար։ Եթե Չինաստանը հայտարարել է, որ ինքը ազգային պաշտպանության քաղաքականություն է վարում, որը բացառապես պաշտպանական բնույթ է կրում, նրա ինչին է պետք հարձակողական զենքը»,- նշել է աղբյուրը։