Օրերս ոստիկանության Երեւան քաղաքի վարչության քրեական հետախույզները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, թմրամիջոց պահելու եւ օգտագործելու կասկածանքով, Երեւանի Օհանովի փողոցից ոստիկանության Մալաթիայի բաժին բերման ենթարկեցին մայրաքաղաքի 46-ամյա մի բնակչի՝ իր մեքենայով հանդերձ։

Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց սպիտակ փոշենման զանգված, դեղահաբի կտոր եւ ծալովի դանակ։

Ըստ բերման ենթարկվածի հայտարարության՝ հայտնաբերվածը սուբուտեքս է` իր օգտագործման համար։

Նշանակվել են փորձաքննություններ։

Նախապատրաստվում են նյութեր։