Մեզ մոտ` Հայաստանում, դիզելային վառելիքի գների աննախադեպ անկում է նկատվում: Այսօր դիզելային վառելիքը վաճառվում է 330 դրամով: Չնայած ոչ` ցածր 320 դրամով լիտրի դիմաց: Այս մասին մայիսի 6-ին ՀՀ Ազգային ժողովի նիստին 2019-ի կառավարության ծրագրի կատարողականի վերաբերյալ զեկույցի քննարկման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով պատգամավորների հարցերին:
Ինչից հետո դահլիճում ներկաները շտկեցին նրան` նշելով, որ դիզելային վառելիքի գներն իրականում չեն հասնում նույնիսկ 300 դրամի, իսկ վայրկյան անց կրկին ճշտեցին, որ դրա արժեքը 280 դրամ է լիտրի դիմաց: «Դիզելը` արդեն 280 դրամո՞վ: Ավելի լավ: Ես ուզում եմ ուշադրություն հրավիրել մի կարեւոր խնդրի վրա. երկար տարիներ մենք մի խնդրի առջեւ էին կանգնած, երբ միջազգային շուկաներում գները բարձրանում էին, մեր շուկան կայծակնային արագությամբ արձագանքում էր դրան, իսկ երբ անկում էր լինում, ապա` «այսօր, վաղը, կտեսնենք... հաջորդ շաբաթ»: Այսօր մեզ մոտ հակառակ երեւույթն է»,- շտապեց նշել կառավարության ղեկավարը:





























