Պետքարտուղար Մայք Պոմպեոն դուռը բաց է թողել ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ նոր առեւտրային բանակցությունների համար, չնայած նա եռապատկել է այն մեղադրանքները, որ երկրի ղեկավարությունը փորձել է թաքցնել կորոնավիրուսի ծագման մասին տեղեկատվությունը:

«Եթե նրանք ցանկանում են պաշտպանել սեփականության իրավունքը, եթե նրանք ցանկանում են անցկացնել արդար եւ փոխադարձ առեւտուր, եթե նրանք հետաքրքրված են դրանով, ապա կարծում եմ, որ կա այդպիսի հնարավորություն»,- CNBC-ին տված հարցազրույցում ասել է Պոմպեոն:

«Եթե նրանք ընտրեն այլ ուղի, եթե ընտրեն այն ուղին, որով գնում են վերջին 25 տարիներին, նախագահ Թրամփը կասի. «Ոչ, սա ամերիկյան ժողովրդի համար չէ»: Եվ մենք կգնանք այլ ճանապարհով»,- ասել է Պոմպեոն:

Այն հարցին, թե ուղղակի ապացույցներ ունի՞ այն մասին, որ կորոնավիրուսը հայտնվել է Ուհանի լաբորատորիայում, թե՞ այդ ապացույցներն անուղղակի են, Պոմպեոն պատասխանել է. «Ոմանց համար դրանք կարող են ուղղակի լինել, մյուսների համար՝ անուղղակի»: Նրա խոսքերով՝ ԱՄՆ-ը գիտի, որ չինացի պաշտոնյաները ցանկացել են թաքցնել վիրուսը, երբ այն առաջին անգամ հայտնաբերվել է:

Պատասխանելով այն հարցին, թե պետք է արդյոք ամերիկացիները, չնայած երկու երկրների միջեւ պառակտմանը, լավատեսորեն նայեն առեւտրային բանակցությունների ապագային, Պոմպեոն վստահեցրել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է բարեխճորեն աշխատել այդ հարցերի շուրջ, ինչպես վարչակազմն արել է վերջին երեք տարիներին: