Պաշտոնական այցով Թուրքիայում գտնվող Զանզիբարի նախագահին ընդունել է նախագահ Աբդուլլահ Գյուլը:

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ` այն պահին, երբ երկու նախագահները պետք է լրատվամիջոցների համար լուսանկարվեին Պատվո դռան մոտ, Զանզիբարի նախագահն անհարմար դրության մեջ է գցել Գյուլին` չկարողանալով ճիշտ կանգնել տեսախցիկների առաջ:  Թուրքիայի նախագահը փորձել է իր գործընկերոջ դիրքը ուղղել` զավեշտալի կադրեր պարգեւելով լրագրողներին: