Սահակաշվիլու համար նշանակումը վերադարձ է բարձր քաղաքական շրջանակներ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքական փորձագետ Ռուսլան Բորտնիկը, հայտնում է Analitikaua-ն։

«Սահակաշվիլու համար նշանակումը վերադարձ է բարձր քաղաքական շրջանակներ (Բարեփոխումների ազգային խորհուրդը հավաքում է պետության բոլոր ղեկավարներին)՝ առանց կառավարման համակարգին հասանելիության (իրական իրավասություններ գործնականում չկան)»,- նշել է նա։

Ինչպես նշվել էր ավելի վաղ, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Միխայիլ Սահակաշվիլուն Բարեփոխումների գործադիր կոմիտեի ղեկավար է նշանակել։ Համապատասխան հրամանագիրը Զելենսկին մայիսի 7-ին է ստորագրել։